Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-2), գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-4), քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-66), գնումների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-65) և աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-62, Վարդաձոր բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Փաստաթղթերն ընդունվում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ) ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի հանգստյան օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ /ք․ Մարտունի, Շահումյան 2/։
Մանրամասները՝ կից ֆայլում։