Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 7 Հուլիսի 2023թ.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթ հայտարարելու մասին հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ  ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ԴՐՈՇԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ․  

Մրցույթների ընդհանուր պայմանները․ 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթներին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործող անձինք: 

Ստեղծագործություններն անհրաժեշտ են փակ, սպիտակ գույնի, անանուն, առանց հավելյալ գրանշումների և 50x50 սմ չափի ծրարով ուղարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին` մինչև 2023 թվականի սեպտեմբերի մեկը: 

Ստեղծագործությանը կցվում է փակ ծրար` քառանիշ ծածկագիր պարունակող միջուկով (ծածկագիրը իր համար ընտրում է մասնակիցը)։ Ծրարի վրա և միջուկում չպետք է նշված լինեն հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը: Մրցույթում հաղթող մասնակիցը հայտարարվելու է ըստ ծրարի միջուկում նշված ծածկագրի։  

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  զինանշանի և դրոշի մրցույթի պայմանները․ 

Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` յուրաքանչյուրի առավելագույն չափը 40x40 սմ, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում: 

Դրոշի էսքիզները պետք է ներկայացվեն գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա, լայնության և երկարության չափերի հարաբերությունը` 1:2-ի, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում: 

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 100 000 ՀՀ դրամ:  

Մրցույթի անցկացման մրցույթային հանձնաժողովը հայտնում է, որ  զինանշանը պետք է համապատասխանի հերալդիկայի կանոններին, միաժամանակ զինանշանը և դրոշը պետք է արտացոլեն Մարտունու տարածաշրջանի պատմա-աշխարհագրական նկարագիրը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին։ 

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ +37477140206

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner