Ծննդյան տոները և Ամանորը նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օերեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը:
Եկեղեցիական տոների սկիզբը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության ուրախալի տոնն է: Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան,երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագը և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: