Այսօր: Ուրբաթ, 31 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.05.24 Մարտունեցի դպրոցականը միջազգային օլիպիադայի հաղթողների շարքում է

Մայիսի 4-ին Երևան քաղաքում կայացավ IQ Center Global Education-ի կողմից կազմակերպած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան, որի կարգախոսն է եղել «ԴՈՒ ԵՍ ՔՈ ՀԵՐՈՍԸ»։ Օլիմպիադայի 465 մասնակիցների թվում էր նաև Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Բաբկեն Մադաթյանը, ով դարձավ 3-րդ կարգի հաղթող: Խելացի տղան սովորում է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի 1֊ին դասարանում։ Բաբկենին մաղթում ենք հաջողություն և նոր նվաճումներ՝ մենթալ թվաբանության ասպարեզում։

29.05.24 Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական օգնության, բնակարան կառուցելու նպատակով տնամերձ հողամասի ձեռքբերման, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով հողի կարգի փոփոխության, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու խնդրանքով, այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
28.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի կապակցությամբ
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ  -Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի երեք հանրապետությունների գոյության 106 տարիների, դարեր ի վեր կորսված հայոց պետականության վերածնման համար մենք ազգովի պարտական ենք 1918 թվականի Մայիսի 28-ի բախտորոշ այն օրվան, երբ Հայոց Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության ծնունդը։ Օրհասական այդ օրերին, երբ թուրք ջարդարարները բնաջնջում էին արեւելահայության վերջին բեկորները եւ մխրճվում էին Արարատյան դաշտի ու Երեւանի սրտի մեջ, հայ ժողովուրդը մի վերջին ճիգով ու հրաշքով, հաղթական հերոսամարտերում կարողացավ կանգնեցնել մահացու թշնամուն ու բեկել անվերջ, կործանարար ... Մանրամասն
28.05.24 Ցերեկույթ նվիրված մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակին (տեսանյութ)

Մայիսի 22-ին Մարտունու երաժշտական դպրոցում կենտրոնական գրադարանի և երաժշտական դպրոցի կողմից կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակին։ Գեղեցիկ կատարումով հանդես եկան երաժշտական դպրոցի սաները, գրադարանի ընթերցողները, Մարտունու պետական բժշկական քոլեջի ուսանողները։  

27.05.24 Տոնական միջոցառում Մարտունու մշակույթի տանը

Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Մարտունու մշակույթի տանը տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան։

26.05.24 Ուսուցողական սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում
Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Դաշնագրին անդամակցող և առաջընթաց գրանցող համայնքների մասնագետների համար Երևանում կազմակերպվել է «Կայուն զարգացման տեղական հավակնությունների վերածումը գործողությունների՝ հայեցակարգերի և ծրագրային առաջարկների մշակման հմտությունների բարելավման միջոցով» խորագրով երրորդ ուսուցողական սեմինարը։ Սեմինարին մասնակցել են Դաշնագրին անդամակցող համայնքների տասնյակ ներկայացուցիչներ։ Սեմինարը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում անցկացված երրորդ ուսուցողական միջոցառումն է։ Պարբերաբար կազմակերպվող համապատասխան ոլորտներում կարողությունների ամրապնդման ... Մանրամասն
25.05.24 Անվճար տեխնո-կրթական ճամբար Դիլիջանում
Սիրելի՛ երիտասարդներ, 2024 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունն իրականցնելու է ամառային տեխնո-կրթական ճամբար, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերից՝ 15-25 տարեկան երիտասարդները։ Ճամբարն իրականացվում է Դիլիջանում՝ Մ․ Մելքոնյան վարժարանում։ Ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ հայաստանյան և միջազգային տեխնոլոգիական առաջընթացին։ Ճամբարը հնարավորություն կտա երիտասարդներին ուսումնասիրել տեխնոլոգիական կիրառելի գործիքները՝ կրթության, ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում։ Այն հնարավորություն կտա նաև երիտասարդներին սովորել գաղափարը վերածել գործնական քայլերի, ձևավորել նորարական մտածողություն, կիրառել ... Մանրամասն
24.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքը շրջանավարտներին
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը համայնքի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին․  - Սիրելի՛ շրջանավարտներ, ժմիշտ էլ չափազանց դժվար է բաժանվել աշակերտական նստարանից ու այն սիրված միջավայրից, որը տարիներ շարունակ եղել է յուրաքանչյուրիդ համար հարազատ տուն, ընտանիք, կրթօջախ ու դասարան, ուսման դարբնոց, որտեղ արել եք գրաճանաչության առաջին քայլերը եւ դասարանից դասարան ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար, ստացել միջնակարգ կրթություն ու լիարժեք դաստիարակություն։  Դուք հիմա կանգնած եք մի ճամփաբաժանում, որտեղ ձեզ սպասում են ուսումնական նոր տարիներ, աշխատանքային միջավայր, կյանքի նոր իրողություններ, նոր հաջողություններ կամ անակնկալներ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner