Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Լենդրուշ Վաղինակի, Սեդա Լենդրուշի և Անահիտ Գագիկի Ղանդիլյանների դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Ա թաղամաս, 1-ին փողոց, թիվ 12/5 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Լենդրուշ Վաղինակի Ղանդիլյանի՝ (ծնված՝ 10․11.1959 թվականին), Սեդա Լենդրուշի Ղանդիլյանի՝ (ծնված՝ 03․11.1990 թվականին) և Անահիտ Գագիկի Ղանդիլյանի՝ (ծնված՝ 02․02.1972 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-087-0035-0001 կադաստրային ծածկագրով 0,12071 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 91.92 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1983 թվականին), 91.27 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1983 թվականին), 48.12 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1983 թվականին), 6.74 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1998 թվականին) և 20․09 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1998 թվականին ) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը 0,42 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք,Վերին Գետաշեն բնակավայր, Ա թաղամաս, 1-ին փողոց, թիվ 12/5 հասցեն:
- Հողամասի վրա առկա են 35,28 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ՝ կառուցված 2002 թվականին։
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|