Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.25 Մարտունի քաղաքի մշակույթի տանն անցկացվեց ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառում (տեսանյութ)
ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Մարտունի քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն և համերգային ծրագիր։  Համայնքի տարբեր կրթական հաստատությունների ուսանողների և աշակերտների համար հանդես եկավ Գավառի պետական համալսարանի Բնագիտատնտեսական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը։ Բանախոսը ներկայացրեց քաղաքացու դերը, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանեց ուսանողության կողմից տրված հարցերին։  Միջոցառումն ամբողջացավ Մարտունի համայնքի պարային խմբերի և անհատ կատարողների մատուցած երաժշտական ելույթներով։  Դիտել հատվածներ կայացած միջոցառումից
28.04.25 Հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության և բուսաբուծության աջակցության ծրագրերը
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի՛ տնտեսվարողներ, ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։  Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով․https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/, https://mineconomy.am/page/3288Վերոնշյալ ծրագրերի սեղմագրերի հղումները․ՍԵՂՄԱԳԻՐ բուսաբուծության աջակցության ծրագրի՝ ... Մանրամասն
25.04.25 Մարտունի քաղաքում նախատեսված հանրային լսման վերաբերյալ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, 
տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 30-ին`ժամը 11։00-ին, Մարտունու համայնքապետարանի շենքում տեղի կունենա հանրային լսում՝ 2026 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը։ 
25.04.25 Կանցկացվեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ
Հարգելի՛ մարտունեցիներ, ապրիլի 26-ին Մարտունի համայնքում կանցկացվեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ․
  • Ժամը 12։00-ին, Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում՝ բանախոսություն քաղաքացի և պետություն հարաբերությունների վերաբերյալ և մշակութային միջոցառում
  • Ժամը 13։30-ին, Մարտունի քաղաքի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի բակում՝ սաների թեմատիկ նկարների ցուցադրություն
  • Ժամը 15։00-ին, Ծովասարի մշակույթի կենտրոնում՝ բանախոսություն քաղաքացի և պետություն հարաբերությունների վերաբերյալ, մշակութային միջոցառում և ծառատունկ
Մուտքն ազատ է։
24.04.25 Մարտունի համայնքում կայացավ քայլերթ՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի
Այսօր՝ ապրիլի 24-ին, Մարտունու հասարակությունը՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի, կատարեց քայլերթ դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծաղկներ խոնարհեց հուշարձան-խաչքարին, ապա մասնակցեց հոգևոր այրերի կողմից եկեղեցում կատարած բարեխոսության կարգին:
Երթին մասնակցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունու համայնքապետարանի, Մարտունի համայնքի ավագանու, ուժային կառույցների, ՀՈԱԿ-ների, կրթական, բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ազատագրական պայքարի մասնակիցներ, ծնողներ և քաղաքացիական այլ անձինք։ 
22.04.25 Ապրիլի 24-ին Մարտունի համայնքում տեղի կունենա քայլերթ

Հարգելի՛ մարտունեցիներ, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունու համայնքապետարանի բակից դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի տեղի կունենա քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Այնուհետև եկեղեցում միասին ներկա կլինենք Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի բարեխոսության կարգին:

21.04.25 Հարցման միջոցով էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում
Հարգելի՛ բնակիչներ,  
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։   Խնդրվում է մինչև ապրիլի 24-ը մասնակցել հարցմանը՝ անցնելով ստորև ներկայացված հղմամբ՝ https://shorturl.at/U9Yge
21.04.25 Ցուցահանդես-մրցույթին մասնակցության հրավեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը անցկացնում է ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված հունիսի 1-ին նշվող Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։  Մրցույթին կարող են մասնակցել Մարտունի համայնքի բոլոր հանրակրթական դպրոցների սաները՝ 6-ից 10 և 11-ից 18 տարիքային խմբերում:  Նկարի չափսերը՝ A3 ֆորմատի:  Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքները կարժանանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի վկայականների և մրցանակների։  Աշխատանքները ներկայացնել մինչև Մայիսի 10-ը։  Հարցերի դեպքում զանգահարել 077785250,
093820958 հեռախոսահամարներով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner