Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.11.25 Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի ուղերձը Սոցիալան աշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ամեն տարվա նոյեմբերի 4-ին մենք նշում ենք Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնը՝ որպես գնահատանքի ու երախտագիտության առիթ ձեր կատարած կարևոր և պատասխանատու աշխատանքի դիմաց։   Ձեր ամենօրյա ջանքերն ու նվիրվածությունը մեր համայնքի սոցիալական կայունության և համերաշխության հիմքերից են։ Յուրաքանչյուրիդ անհատական ներդրումը անփոխարինելի է, սակայն իրական արդյունքի կարող ենք հասնել միայն միասնական, համակարգային աշխատանքով։ Այս համոզմունքն է, որ պետք է միավորի մեզ բոլորիս։  Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միասնական սոցիալական ծառայությունում, համայնքապետարանում, ուսումնական և նախադպրոցական հաստատություններում աշխատող մեր մասնագետներին, ովքեր ... Մանրամասն
04.11.25 Նախարարը խրախուսեց Մարտունու համայնքապետարանի կատարած սոցիալական աշխատանքը

Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնին համահունչ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի N 131-Ա/4 հրամանով՝ Մարտունու համայնքապետարանն արժանացել է խրախուսանքի։   Մասնագիտական տոնի առթիվ կայացած հանդիպման ընթացքում, հայանքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նարեկ Շահինյանը պարգևատրվել է նախարարի շնորհակալագրով՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման և սոցիալական աշխատողի պարտականությունները համայնքում բարեխիղճ կատարելու համար։

03.11.25 Ասֆալտապատման աշխատանքներ Զոլաքարում
Ասֆալտապատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 11-րդ փողոցի շուրջ 800 մետր երկարության հատված։ Այստեղ կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է ասֆալտապատել փողոցի մյուս՝ մոտ 1 կմ երկարության հատվածը։  Ծրագրի անվանումը՝ «Զոլաքար բնակավայրի 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 17-րդ փողոց 1-ին նրբանցքի, 15-րդ փողոց 2-րդ նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ»;  Պայմանագրային գումարը՝ 148 մլն․ 439 հազար 527 ՀՀ դրամ, որը համամասնորեն հատկացվել է պետության և համայնքի բյուջեներից;  Շինարար՝ «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ;  Տեխ․ հսկող՝ «Քարազարթ» ՍՊԸ;  Հեղ․ հսկող՝ «Արմ ... Մանրամասն
29.10.25 Մարտունի համայնքում Մասնակցային բյուջետավորման (ՄԲ) գործընթացը շարունակվում է
Տեղեկացնում ենք, որ Մարտունի համայնքում 2025 թվականին ներդրված ՄԲ նախագծով հաղթող առաջարկներն իրականություն դառնալու ճանապարհին են՝  Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնի դահլիճն, ունենալով պատրաստի նախագիծ՝ արդեն վերանորոգվում է,  Գեղհովիտի բռնցքամարտի դահլիճի վերանորոգումը դեռ նախագծի կազմման փուլում է, որից հետո կանցնի շինարարության մրցույթի հայտարարման փուլ։ՄԲ միջոցով ընձեռված այս յուրօրինակ հնարավորությունը ոգևորիչ է և վստահություն է ներշնչում։    ՄԲ գործընթացը ամենամյա է և հաջորդ տարի մեր համայնքի հատկացրած գումարին կմիանա նաև պետության աջակցությունը։    Գործընթացի լավ կազմակերպման և վերահսկման նպատակով համայնքը հավաքագրում է կամավորների, որոնք կցուցաբերեն ... Մանրամասն
28.10.25 Լիճք բնակավայրում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
Ասֆալտապատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի շուրջ 680 մետր երկարության Ա8 թաղամասի 10-րդ փողոցը։  Այժմ ընթանում են Ա8 թաղամասի մեկ այլ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որին էլ կհաջորդի Ա3 թաղամասի 14-րդ փողոցի հիմնանորոգումը։  Վերոհիշյալ երեք փողոցների հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է շուրջ 118 միլիոն 760 հազար ՀՀ դրամ։  
🔸 Շինարար - «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ
🔸 Տեխ․ հսկող - «Քարազարթ» ՍՊԸ
🔸 Հեղ․ հսկող - «Արմ Դոր Ստրոյ» ՍՊԸ
27.10.25 Իրազեկում․ Էլեկտրական շչակների փորձարկում

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը ս/թ հոկտեմբերի 30-ին ժամը 10։00-19։00-ն Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ,Գեղհովիտ, Ծակքար բնակավայրերում իրականացնելու է առկա էլեկտրական շչակների փորձարկման աշխատանքներ։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել։

26.10.25 Ասֆալտապատվել է Մարտունի համայնքի Մադինա - Լեռնակերտ ճանապարհը և Մադինա բնակավայրի 10-րդ փողոցը (տեսանյութ)
Ավարտին են մոտենում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա - Լեռնակերտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն իսկ կատարվել է շուրջ 1,1 կմ ճանապարհի աֆալտապատում, և այս պահին ընթանում են ճամփեզրերի կառուցման ու կահավորման աշխատանքներ։ Պայմանագրի գումարը՝ 97․327․565 ՀՀ դրամ։   Հիմնանորոգվել է Մադինա բնակավայրի շուրջ 560 մետր երկարության 10-րդ փողոցը, որի ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է 31․424․984 ՀՀ դրամ։   🚵 Զբոսաշրջության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող այս ավտոճանապարհներից առաջինի աֆալտապատումը կապահովի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Մադինա բնակավայր և Արմաղան լեռ, իսկ երկրորդը՝ դեպի գեղանկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարան։  ... Մանրամասն
25.10.25 Հանդիպումներ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

Սիրելի՛ դպրոցականներ, երիտասարդներ, հոկտեմբերի 29-ին, Մարտունի համայնքում կրկին սպասվում են հանդիպումներ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ․  🗓 Ժամանակացույց․  
🗣 ժամը 12։00՝ Վաղաշեն բնակավայրի վարչական շենք, 
🗣 ժամը 14։30՝ Ծովինար բնակավայրի վարչական շենք։  
ℹ️ Բանախոսը կներկայացնի կիբեռանվտանգության, թրաֆիկինգի և մեդիատիրույթում խաբեություններից պաշտպանված լինելու քայլերը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner